ru24.pro
World News
Октябрь
2024

Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը «Սլովան»-ի հետ. պաշտոնական

0

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը 2,5 տարով երկարաձգել է պայմանագրի ժամետը «Սլովանի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա խաղացողի նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև այս տարվա դեկտեմբերը։

Նոր պայմանագրի համաձայն՝ Բարսեղյանը սլովակյան ակումբում կմնա մինչև 2027 թվականի հունիսը, երբ արդեն կլինի 33 տարեկան։

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։