ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Նոա»-ն 5-0 հաշվով հաղթեց «Վան»-ին

0

Fastex Պրեմիեր 11-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը։

Երևանյան ակումբի կազմում 10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց թիմի պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին տանտերերի գեղեցիկ խաղարկումը եզրափակեց Ուլադ Օմարը։

Երկորորդ խաղակեսի վերջնամասում «Նոան» մեծացրեց առավելությունը 75-րդ, 77-րդ և 93-րդ րոպեներին հանդիպման հաշիվը խոշոր դարձրեցին Գուդմունդուր Թորարինսոնը, Մաթեուս Այասը և Էրալդո Չինարին 5։0։

Ռուի Մոտայի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 16-ի և մոտեցավ լավագույն քառյակը եզրափակող «Վանին», որն ունի 17 միավոր։