ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30
31

Մոլդովայում անցկացվում են նախագահական ընտրություններ և ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե

0

Այսօր Մոլդովայում պատմական օր է՝ երկրում սկսվել են նախագահական ընտրությունները, ինչպես նաև միաժամանակ հանրաքվե է անցկացվում Մոլդովայի՝ ԵՄ անդամ դառնալու հարցով: Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն երկրի Սահմանադրության մեջ, հայտնում է svoboda.org-ը։

Նախագահական ընտրություններին մասնակցում է 11 թեկնածու, այդ թվում՝ գործող եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն։

Մոլդովայի օրենսդրության նորմերի համաձայն՝  հանրաքվեի հաջող անցկացման դեպքում Մոլդովայի հիմնական օրենքը ավտոմատ կերպով կփոխվի և դրանում կամրագրվի Եվրամիությանն անդամակցելու նպատակը։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ մոլդովացիների մոտ 60%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը։

Մոլդովան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2022թ. Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, անհրաժեշտ է ընտրողների առնվազն 33 տոկոս մասնակցություն։