ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթեց «Սպարտակին», Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

0

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Կրասնոդարը» արտագնա հաղթանակ տարավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ (3:0)։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն առաջին րոպեներից մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 73-րդ րոպեին։ «Ցլերի» կազմում աչքի ընկան Կևին Լենինին և Վիկտոր Սան: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց հյուրերի կիսապաշտպան Խեսուս Մեդինան՝ գրավելով սեփական դարպասը։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար» վաստակած միավորների թիվը հասցրեց 30-ի և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Սպարտակը» 19 միավորով 6-րդն է։