Mantashyants Global EXPO 2024. ավելի քան 40 ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ մեկ վայրում (տեսանյութ, լուսանկարներ)
Mantashyants Global EXPO 2024-ը «Մանթաշյանց» գործարարների միության անդամների բիզնեսները մեկ հարթակում ներկայացնող խոշոր ցուցահանդես է, որը կազմակերպվում է առաջին անգամ: Ցուցահանդեսը կազմակերպվում է Big Projects ընկերության հետ միասին:
Mantashyants Global EXPO 2024-ը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար՝ ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ունեցած հնարավորություններին:
Սա նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ակումբական գործարարների բիզնեսներին, ինչպես նաև ամբողջությամբ պատկերացնելու ակումբի ներուժը:
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում Mantashyants Global EXPO 2024-ին ներկայացված կլինեն ակումբի բիզնեսները։ Սա յուրահատուկ հարթակ է լինելու ոչ միայն բիզնեսների համագործակցության համար, այլև նպաստելու է պետություն-մասնավոր երկխոսության ապահովմանն՝ ուղղակիորեն ազդելով պետության տնտեսական ցուցանիշների աճին։
Հենց այս նպատակով Mantashyants Global EXPO 2024-ի շրջանակում ներկայացվածություն են ունենալու նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են լինելու 40-ից ավելի ոլորտից 100-ից ավելի ընկերություն՝ ավելի քան 10 քաղաքից։
Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու է նաև Real Business Conference-ը, որը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ և կարևոր ոլորտներին՝
- ՀոՌեԿա
- Տուրիզմ
- Արտադրություն
- Շինարարություն
- Ռիթեյլ
- Ֆրանչայզինգ:
Հայաստանի 12 ամենահայտնի ընկերությունների հաջողության պատմություններ հենց հիմնադիրներից, 6 ոլորտային պանելային քննարկումներ, 14 ժամ լավագույների փորձը լսելու հնարավորություն:
«Մանթաշյանց» գործարարների միությունը հայալեզու ամենամեծ գործարար միությունն է, որին անդամակցում է 600-ից ավել գործարար, գործում է 18 մասնաճյուղ աշխարհի տարբեր ծայերում։
Mantashyants Global EXPO 2024-ի գլխավոր հովանավորը Mira Trans ընկերությունն է, հովանավորներն են Red Invest Group, MediaOne, Backbone Branding ընկերությունները:
Ցուցահանդեսի պաշտոնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարությունը։