ՀՀ իշխանության՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշումը նպաստում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողություններին. Բելգարյան
«Արցախի մշակութային ժառանգության մասով շատ խնդիրներ կան։ Անելիքներ շատ կան, ահռելի են, քան առ այսօր կատարված աշխատանքը»,- ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ, իհարկե, դրա գլխավոր պատճառն այն է, որ պետական համապատասխան քաղաքականություն չկա, հակառակը՝ ոչինչ չի արվում, եթե խոսեն զուտ մշակութային քաղաքականության մասին։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումը նպաստում է ադրբեջանական քաղաքականությանը, տվյալ դեպքում մշակութային ցեղասպանությանը։
«Բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք։ Մեր գլխավոր անելիքը փաստագրումն է, թե ինչ ենք ունեցել, ինչ ունենք և ինչ է կատարվում։
Մեկ այլ հիմնական անելիքը միջազգային ճնշում գեներացնելն է, և այստեղ մեր գլխավոր խնդիրը ռեսուրսի պակասն է, առաջին հերթին մարդկային ռեսուրսի, բայց հատկապես նյութական ռեսուրսի։ Կան հնարավորություններ, հիմնականում սփյուռքյան կառույցների միջոցով, որոշակի նյութական ռեսուրսներ ներգրավելու և մեծ աշխատանք կատարելու համար»,- ասաց նա։