ru24.pro
World News
Октябрь
2024

Միրզոյան–Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե

0

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստամբուլում տևել է 55 րոպե:  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն Իրանը և Թուրքիան հանդիպման ժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտին հասցնել «3+3» հարթակում։ 

The post Միրզոյան–Բայրամով հանդիպումը տևել է 55 րոպե first appeared on MediaLab Newsroom-Laboratory.