ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Յամալի համար մեզ 250 միլիոն եվրո առաջարկեցին, բայց ես ասացի ոչ. «Բարսելոնայի» նախագահ

0

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Մենք գիտենք, թե ինչպես է պետք վաճառել, եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնել մեր խաղացողներին, պետք է լավ առաջարկ կատարի։ Բայց մենք ցանկանում ենք, որ նրանք, ովքեր խաղում են «Բարսելոնայում», հարգեն ակումբին և միմյանց: Ակումբին առաջարկեցին վաճառել Յամալին 250 միլիոն եվրոյով, սակայն ես ասացի ոչ,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ՊՍԺ-ն «կապտանռնագույններին» Յամալի համար 250 միլիոն եվրո է առաջարկել։ Transfermarkt-ը 17-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։