ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվել են արցախահայության խնդիրները. ներկա է գտնվել նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը

0

Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից:

Մասնավորապես` 

-  փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:

-  Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների եւ շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:

-  Բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:

- Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։

 - Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող եւ պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:

 - Հանդիպմանը կարեւորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը և Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:

Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նույն օրը հանդիպում է եղել նաև համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորները: