ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ջոն Կիրակոսյանի դպրոցի ձերբակալված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, պետք է աջակցել իրավապահներին. Ժաննա Անդրեասյան

0

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը դիմել է  իրավապահ մարմիններին որոշակի տեղեկատվություն ստանալու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել: Հիմա սպասում ենք իրավապահների արձագանքին, որ հասկանանք ամբողջական պատկեր: Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել եմ, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվությունը տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, իհարկե, բոլորս հասկանում եք, որ իրավապահ մարմիններն առաջին հերթին պետք է կարողանան գործեն, որովհետև այն մեղադրանքը, որը առաջադրվում է չափազանց լուրջ է:

«Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են մնում են չլսված:

Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձհատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքի տեսանկյունից այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է  իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:

ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Ուսուցիչը կալանավորված է: