ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իսրայելի գործողությունը Լիբանանում կտևի ևս մի քանի շաբաթ. ԱԳ նախարար

0

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ: Պաշտոնյահն այս մասին ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ հարավում դա կտևի ևս մի քանի շաբաթ: Կարծում եմ՝ սա իրատեսական լուծում է «Հեզբոլլահ»-ի դեմ։ Աշխարհը պետք է փոխի իրականությունը Լիբանանում, և այժմ հնարավոր է փոխել իրավիճակը Լիբանանում, թուլացնել «Հեզբոլլահ»-ին և հնարավորություն տալ այլ ուժերին՝ դրուզներին և մյուսներին, հեռվանալ «Հեզբոլլահ»-ից: Մեր շահերը ոչ թե քաղաքական լուծումն են Լիբանանում, այլ մեր սեփական անվտանգությունն ու մեր քաղաքացիների վերադարձն իրենց անվտանգ կյանքին», - ասել է Կացը:

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։