ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԱՄՆ-ն B-2 Spirit ռմբակոծիչներով հարվածել է Եմենում հութիների օբյեկտներին

0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ամերիկյան B-2 Spirit ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Եմենի տարածքում հութի ապստամբների զենքերի պահեստավորման հինգ օբյեկտներին:

Պահեստներում, ինչպես ասվում է նախարարի հայտարարության մեջ, պահվում էին տարբեր տեսակի զենքերի բաղադրիչներ, որոնք հութիներն օգտագործում էին տարածաշրջանում նավերի վրա հարձակվելու համար:

Նախարարի խոսքով՝ հարվածի համար օգտագործվել են B-2 Spirit ռմբակոծիչները, ինչը, ըստ պաշտոնյայի, «ցույց է տալիս Միացյալ Նահանգների գլոբալ հարվածային կարողությունները ցանկացած պահի, ցանկացած վայրում»:

Associated Press-ը նշում է, որ B-2 Spirit-ը «չափազանց հազվադեպ» է օգտագործվում հութիների թիրախների վրա հարձակվելու համար: