ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ը չսահմանեց որպես հիշատակի օր

0

ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27-ը որպես որպես հիշատակի օր սահմանելուց։

Որոշումն ընդունվեց այսօր կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն առաջարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՀ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ օրենքում լրացումն անելուց, քանի որ հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:

Հիշեցնենք՝ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում։