ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Google-ը թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը

0

Ամերիկյան Google կորպորացիան թողարկել է Android 15 օպերացիոն համակարգը՝ գաղտնիության ապահովման նոր հնարավորություններով և արհեստական բանականության օգնությամբ գողությունից պաշտպանվելու գործառույթով։

Pixel սմարթֆոնների օգտատերերն առաջինը կներբեռնեն նոր օպերացիոն համակարգըը։ Android 15-ում հնարավոր կլինի ստեղծել «անձնական տարածք» այն հավելվածների համար, որոնք ցանկանում եք թաքցնել սարքին հասանելիություն ունեցող այլ մարդկանցից: Դրանք կարող են լինել ծանոթությունների հավելվածներ, բանկային ծառայություններ և սոցիալական ցանցեր: Դրանց մուտք գործելու համար կպահանջվի լրացուցիչ նույնականացում: Սմարթֆոնում հնարավոր կլինի թաքցնել անգամ այդ հավելվածների գոյության փաստը։

Պլանշետներում և ծալովի սարքերում այժմ հնարավոր կլինի ամրացնել և ապաամրացնել առաջադրանքների պանելները՝ հավելվածներ ավելի արագ մուտք գործելու համար: Հնարավոր կլինի երկու հավելված միավորել մեկ պատկերակի մեջ և գործարկել դրանք միաժամանակ։

Theft Detection Lock (Գողության հայտնաբերման կողպեք) գործառույթի շնորհիվ սարքն ինքնաբերաբար կհայտնաբերի, երբ ինչ-որ մեկը փորձի գողանալ սմարթֆոնը  և ակնթարթորեն կարգելափակի սարքը: Remote Lock գործառույթի միջոցով օգտատերը կկարողանա կողպել սարքը մեկ այլ Android սարքից՝ օգտագործելով հեռախոսահամարը: