ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Ինչո՞ւ են Ձեր տղայի գործի համար ինձ 2 անգամ դիմել», «Էդ գործը պահում եք, որ հետո նվիրեք Լևոն Քոչարյանի՞ն». քաշքշուկ ու վիրավորանքներ ԱԺ-ում

0

Ձեր աշխատակիցները, պարոն Քյարամյան, մտածել են, որ 10 մլրդ դրամ փող են բերում պետությանը, լավ գործ են անում, բայց կարող է այնպես ստացվել, որ Դուք չլինեք այդ գերատեսչության ղեկավարը, Աղազարյան Հովիկը լինի կամ ուրիշ մեկը լինի, և այդ ամեն ինչն ի չարս օգտագործվի, կոնկուրենտներին վերացնի, որ իր եղբոր տղան լավ բիզնես ունենա, բա ո՞նց անենք: Եթե մենք օրենքներով չշարժվենք, տեղ չենք հասնի:

Այս մասին ԱԺ լսումների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին:

«Ձեր ելույթի ժամանակ ասացիք սև շորով պատգամավորը, ո՞նց կարելի է նման բան թույլ տալ, պարոն Քյարամյան: Ես ուժային կառույցների որոշ գործողություններով հիանում եմ, խնդրում եմ՝ չի կարելի կալանքը որպես ճնշման միջոց օգտագործել, դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ այլ հարցեր լուծելու համար»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին էր դիմել՝ ասելով. սև շորով պատգամավոր, հանգիստ մնացեք:

Քյարամյանն, արձագանքելով Աղազարյանին, ասաց. «Պարո՛ն Աղազարյան, ինչպե՞ս կհրամայեիք խոսել պարոն Քոչարյանի հետ, միգուցե կռի՞վ անեմ: Էս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել, և եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»:

Այս բանավեճին խառնվեց լսումները վարող Անդրանիկ Քոչարյանը. «Դուք Ազգային ժողովում եք, այդ տղայական խոսակցություններն այստեղ չեն անցնում»:

Քյարամյանն էլ հակադարձեց, թե տղայական չէ, տղամարդկային, տղայականն ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է՝ ակնարկելով, որ նիստի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն այդպես էր ասել ազդարարման համակարգի մասին:

Ապա Քյարամյանը դիմեց Աղազարյանին. «Մեկնաբանեք, թե ինչո՞վ է  պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված գործով, մեքենաները հենց այդ նույն վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ, ինչո՞վ է դա պայմանավորված:

Հովիկ Աղազարյանն էլ հակադարձեց. «Ինչո՞ւ չեք իմ տղայի հետ կապված քրեական գործը հասցնում մինչև վերջ, միգուցե պահում եք, որ հետո նվիրեք պարոն Լևոն Քոչարյանի՞ն: Ես իմ տղային հարահանգել եմ ոչ մի կոմպրոմիսի չգնա, գործը հասցնի մինչև դատարան, հետևաբար, պարոն Քյարամյան, Դուք լրիվ ապացուցում եք իմ այն անհանգստությունը, որ դուք կալանքը որպես ճնշման միջոց եք օգտագործում»:

Ապա Հովիկ Աղազարյանն ու Արգիշտի Քյարամյանը սկսեցին միմյանց վիրավորել ու քաշքշել:

Անդրանիկ Քոչարյանը վերջում հավելեց. «Պառլամենտում կարող են սուր հարցադրումներ լինել, մենք անվտանգային միջավայրի հետ խնդիրներ ունենք, և եթե մի թեթև խոսքով կարող ենք  մի կաթիլ մեղրը սարքենք՝ չգիտեմ: Թումանյանի այդ հանճարը մեզ չպետք է անընդհատ ուղեկցի»: