ru24.pro
World News
Октябрь
2024

Ճապոնիայում ձերբակալվել է 2 տղամարդ, որոնք շուրջ 2 մլն դոլար արժողությամբ Rolex-ներ են գողացել

0

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում ձերբակալվել են յակուձայի (կազմակերպված հանցավորության խումբ Ճապոնիայում, որի տարբեր խմբավորումները քրեական աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրք-Խմբ.) երկու անդամներ, որոնք մեղադրվում են շքեղ Rolex ժամացույցներ պարունակող ֆուրգոն գողանալու համար: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն՝ MBS տեղական պորտալին հղումով։

Գողացված ապրանքի ընդհանուր արժեքը գնահատվում է 280 մլն իեն (1,87 մլն դոլար): Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին։ Մեքենայում եղել է  ընդհանուր առմամբ 172 Rolex ժամացույց՝ տեղադրված հինգ ալյումինե ճամպրուկներում։ Մինիվենը պատկանել է շվեյցարական Rolex ընկերության՝ Ճապոնիայում պաշտոնական դիստրիբյուտորին՝ Rolex Japan-ին։

MBS-ը գրում է, որ ձերբակալվածները Ճապոնիայի խոշորագույն յակուձա խմբավորման՝ «Յամագուչի-գումի»-ի անդամներն են։ Հստակեցվում է, որ խոսքը Շինյա Օնիշի (52 տարեկան) և Տոշիո Յոշիկավա (55 տարեկան) անուններով տղամարդկանց մասին է: