ru24.pro
World News
Октябрь
2024

ԱրարատԲանկի ֆինանսական աջակցությամբ Մատենադարանում բացվեց ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան (տեսանյութ, լուսանկարներ)

0

Հոկտեմբերի 11-ին Մատենադարանում, ԱրարատԲանկի աջակցությամբ, բացվեց  ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիան: Այն արդեն պատրաստ է նոր ծրագրերի իրականացմանն ու աշխարհասփյուռ հոգևոր կենտրոնների ձեռագրական հավաքածուների վերականգնմանը:

Այս իրադարձությունը տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում, որն  իրականացվել է ԱրարատԲանկի, Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Արդեն 13-րդ անգամ այս սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին:

Ձեռագրերի պահպանման արդիական այս ենթակառուցվածքը որակապես նոր հարթության վրա է դնելու Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում և էապես նպաստելու է Մատենադարանի նոր ծրագրերի իրականացմանը:

Լաբորատորիայի շնորհանդեսին հաջորդեց «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ մեկտեղվել են Հայաստանի տարբեր մշակութային կառույցների՝ Մատենադարանի աշխատակիցների վերականգնած գրավոր նմուշները:

ԱրարատԲանկի ներդրումը Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիայում նշանակալի քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հետազոտման նոր հորիզոններ: ԱրարատԲանկի ներկայացուցիչները վստահ են՝ այս նախաձեռնությունը ծառայելու է ապագա սերունդներին: