ru24.pro
World News
Октябрь
2024

Եվրամիությունը պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում. Ալիև

0

Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։ Այս մասին հայտարարել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«ԵՄ-ն չպետք է գնա ոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ասել է նա՝ Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվություն չի ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում, սակայն ներկայումս ավելի ակտիվ է ներգրավվել գործընթացում: