ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ

0

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։

Oragir.News-ի փոխանցմամբ՝ 1 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վարորդը ևս վնասվածք է ստացել, սակայն տեղում բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։