Իրանը կարմիր գծեր չունի ժողովրդի և ազգային շահերի պաշտպանության հարցերում․ Իրանի արտգործնախարար
Իրանը կարմիր գծեր չունի ժողովրդի և ազգային շահերի պաշտպանության հարցերում: Այս մասին X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին օրերին Իրանը հսկայական ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը զսպելու համար։ Ես խոսում եմ շատ պարզ և հստակ. մենք կարմիր գծեր չունենք, երբ մեր ժողովրդի և շահերի պաշտպանության խնդիր է առաջանում:
Վաշինգտոնը շարունակում է ռեկորդային սպառազինություն մատակարարել Թել Ավիվին, ինչպես նաև պատրաստվում է վտանգի ենթարկել սեփական զինվորներին՝ ուղարկելով նրանց Իսրայել՝ վերահսկելու ամերիկյան հրթիռային համակարգերը»,- գրել է Արաղչին: