ru24.pro
World News
Октябрь
2024

Սաբալենկան երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ուհանի մրցաշարի հաղթող

0

Աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան ամերիկուհի Սերենա Ուիլյամսից հետո դարձավ երկրորդ թենիսիստուհին, ով երեք անգամ անընդմեջ հաղթել է WTA-1000 կարգի նույն մրցաշարում։

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, նա երրորդ անգամ հաղթեց մասթերսը Չինաստանի Ուհան քաղաքում՝ եզրափակիչ խաղում հաղթելով Չժեն Ցինվենին՝ 6:3, 5:7, 6:3:

Նախկինում բելառուս թենիսիստուհին դարձել էր Ուհանի չեմպիոն 2018 և 2019 թվականներին, որից հետո մրցաշարը միայն այս մրցաշրջանում էր վերսկսվել․ նախորդ տարիներին այն չէր անցկացվել։ Սերենա Ուիլյամսը 2013-2015 թվականներին երեք անգամ անընդմեջ դարձել է Մայամիում (ԱՄՆ) WTA-1000 կարգի մրցաշարի հաղթող։

Նշենք, որ Սաբալենկան երբեք չի պարտվել Ուհանում՝ մրցաշարերում անցկացրել է ընդհանուր 17 հանդիպում։