ru24.pro
World News
Октябрь
2024

Եթե հարևաններն օդային տարածք տրամադրեն Իրանի վրա հարձակման համար, մեր պատասխանն ակնհայտ կլինի. Ղալիբաֆ

0

Եթե հարևան պետություններն իրենց օդային տարածքը տրամադրեն Իրանի վրա հարձակումներ իրականացնելու նպատակով, Թեհրանի պատասխանն ակնհայտ կլինի. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Իրանը բազմիցս հայտարարել է, որ հարևան երկրների օդային տարածքը չպետք է օգտագործվի Իրան ներխուժելու համար, և եթե ինչ-որ բան պատահի, ապա իրականում Իրանի պատասխանը պարզ է: Եթե Իրանի վրա հարձակում լինի որևէ կետից, պատասխան կտրվի: Համոզված ենք, որ մեր հարևանները կհարգեն դա, մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել մեր հարևանների հետ», - ասել է պաշտոնյան։