ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գնվել է 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան

0

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս. այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից: Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է։ Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։