Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել. Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին:
Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը:
Նա «Խոշոր ամերիկյան-հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի» ընթացքում, որն անցկացվել է Երուսաղեմում, ասել է.
«Ես տեսա, որ Թուրքիայի ղեկավարի որոշակի մեկնաբանությունները, այսպես կոչված, Թուրքիայի դեմ Իսրայելի պլանների մասին:
Ես ցանկանում բացահայտ կերպով նշել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ երբեք ոչ մի պլան չի ունեցել»:
Հերցոգը, շարունակելով խոսքը, պնդել է, որ իրենք Թուրքիայի ժողովրդի նկատմամբ մեծ հարգանք ունեն և դա փոխադարձ է:
«Մենք մեր ժողովուրդների միջև երկար ժամանակ շարունակվող հարաբերություններ ունենք: Մեր ժողովուրդները կհաղթահարեն բարեկամության և միասին ապրելու դեմ բոլոր ձայները»,-հավելել է նա: