Յուրաքանչյուր անձ, ով դիմում է իրավապահ համակարգին` վստահություն է հայտնում պետությանը, պետք է արագ և որակյալ ծառայություններ ստանա այդ համակարգից. Արգիշտի Քյարամյան
0
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ելույթը ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառմանը Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Սահմանադրական դատարանի հարգարժա՛ն նախագահ, Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարգարժա՛ն անդամներ, Դատաիրավական համակարգի հարգարժա՛ն գործընկերներ, Քննչական կոմիտեի սիրելի՛ ծառայողներ և համակարգի վետերաններ, 2024 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար. համակարգը հանդիսավորությամբ նշում