ru24.pro
World News
Октябрь
2024

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ

0

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիան համատեղ հոկտեմբերի 11-12-ին կազմակերպում են երկօրյա գիտաժողով, նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումներին և հարցերին։

Գիտաժողովն ուղղված է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդներին, կանխարգելման խնդիրներին, բուժման մեթոդներին ու վարման մոտեցումներին, ինչպես նաև կյանքի որակին ու ապրելիությանն ուղղված խնդիրներին:

Գիտաժողովը նպատակ ունի ուռուցքաբաններին, ռադիոլոգներին, բջջաբաններին, օնկո վիրաբույժներին և ոլորտի այլ մասնագետներին ներկայացնել նաև միջազգային փորձը: Հենց այդ նպատակով էլ գիտաժողովին մասնակցում էին մասնագետներ արտասահմանից:

Գիտաժողովը ներկայացված է ՀՀ ԱՆ՝ կրեդիտավորման: