ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողը և կարգավիճակը. Օբաման ամերիկացիներին կոչ է արել ընտրել Հարիսին

0

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Փիթսբուրգում (Փենսիլվանիա) և քննադատել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է Bild-ը:

«Ոչ մի նշան չկա, որ այս մարդն իրենից բացի մտածում է ուրիշի մասին: Նա 78-ամյա միլիարդատեր է, որը չի դադարում նվնվալ իր խնդիրների մասին այն պահից ի վեր, ինչ 9 տարի առաջ իջել է ոսկե շարժասանդուղքով»,- ասել է Օբաման։

Նա նկատի է ունեցել 2015 թվականը, երբ Թրամփն առաջին անգամ հայտարարեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին և Նյու Յորքի իր Trump Tower աշտարակում՝ ոսկեգույն շարժասանդուղքով իջնելով հանրության մոտ։

«Թրամփին հետաքրքրում է միայն իր էգոն, փողն ու կարգավիճակը։ Նա չի մտածում ձեր մասին»,- հավելել է Օբաման։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահը սատարել է դեմոկրատների թեկնածու Կամալա Հարիսին:

«Նա չի կենտրոնանա իր խնդիրների վրա, նա կկենտրոնանա ձեր խնդիրների վրա: Որպես նախագահ՝ նա հոգ կտանի ոչ միայն իր կողմնակիցների մասին: Նա կաշխատի յուրաքանչյուր ամերիկացու անունից: Սա Կամալան է: Ամերիկային պետք չէ ևս չորս տարվա ամբարտավանություն, անճարակություն, տաղանդություն և պառակտում»,- ասել է Օբաման։