ru24.pro
World News
Октябрь
2024

Հաստատվել է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

0

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ մրցափուլի Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ստյուարտ Ատուելը, մրցավարի օգնականներ՝ Ստյուարտ Բուրտը և Ակիլ Հոուսոնը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Տոնի Հարիգթոն, իսկ VAR-ի պատասխանատուները կլինեն Քրիս Կավանան ու Շան Մեսի-Էլիսը։

Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում ժամը 20։00-ին։