ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել

0

Ատլանտայն օվկիանոսում ձևավորված և չորքեշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափ հասած «Միլթոն» փոթորիկը, որն արդեն հասցրել է թուլանալ ու փոխելով ուղղությունը՝ շարժվել դեպի օվկիանոս, դարձել է 14 մարդու մահվան պատճառ, հայտնում է nbcnews.com-ը:

Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն մարդ հայտնվել էր հեղեղումների վտանգի տակ, իսկ երեկ գրանցվել են ռեկորդային թվով տորնադոներ, որոնք մեծ վնաս են հասցրել:

Ֆլորիդայում ավելի քան 2,6 միլիոն բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել՝ ըստ PowerOutage.us-ի:

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փոթորկի հետևանքով տուժած տարածքներում նախապես տեղակայել է հազարավոր դաշնային ծառայողների, այդ թվում՝ առափնյա գվարդիայի ավելի քան 1000 անդամի, որպեսզի նրանք օգնեն պայքարել փոթորկի հետևանքների դեմ: