ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած

0

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1960 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։