ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ

0

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։ Այս մասին հայտնել են Հայաստանի պատմության թանգարանից:

◾️Անվճար այցելությունը տրամադրվում է

▫️ մինչև 12 տարեկան երեխաներին,

▫️ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,

▫️ ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,

▫️ հաշմանդամություն ունեցող անձանց,

▫️ ժամկետային զինծառայողներին,

▫️ աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,

▫️ բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,

▫️ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),

▫️ թանգարանների աշխատակիցներին,

▫️ զբոսավարների միության անդամներին,

▫️ լրագրողներին։

◾️50% զեղչը տրամադրվում է․

▫️ 12 տարեկանից բարձր դպրոցականներին,

▫️ ուսանողներին,

▫️ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,

▫️ փախստականներին։

Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։