ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԱՄՆ-ում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը փոխել է ուղղությունը

0

Ամենակործանարար փոթորիկներից մեկը՝ «Միլթոնը», արդեն մոտենում  է ԱՄՆ-ին: Ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, տարերքը փոխում է ուղղությունը և կարող է հասնել այն վայրերին, որոնք ի սկզբանե վտանգի գոտուց դուրս են եղել:

Ընդ որում՝ Ֆլորիդա նահանգի որոշ քաղաքների բնակիչներ արդեն տարհանվում են։

Ինչպես հաղորդում է CNN-ը, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Միլթոնը» սկսեց շատ ավելի հեռու շարժվել, դեպի հարավ՝ անտեսելով ԱՄՆ-ի հյուսիս-արևելքը:

Ավերիչ տարերքի մոտենալու կապակցությամբ արդեն ավելի քան 12 միլիոն ամերիկացի գտնվում են իշխանությունների հսկողության տակ և սպասում են փոթորկի մասին նախազգուշացումներին: Ճանապարհները լցված են տարհանվածներով։