ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Մահացել է Հակոբ Սանասարյանը

0

88 Տարեկան հասակում մահացել է «Կանաչների միության»  նախագահ Հակոբ Սանասարյանը։ Այս մասին տեղեկացնում է Դավիթ Սանասարյանը, որը մասնավորապես գրել է. 

«88 Տարեկան հասակում մահացավ «Կանաչների միության»  նախագահ, մտավորական Հակոբ Սանասարյանը։ Հակոբ Սանասարանը ոչ միայն հորեղբայր էր, այլ նաև կյանքի ու պայքարի խորհրդատու, ուսուցիչ, օրինակելի հայ մարդ։ Իր ողջ կյանքը պայքարեց Հայաստանի ու Հայաստանի բնության համար, մեր բոլորիս առողջության համար։ Անմնացորդ ու անշահախնդիր նվիրվեց հանուն բոլորիս պայքարին ու կյանքից հեռացավ ծանր զգացողություններով, երազանքները կոտրված։ Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ հորեղբայր, պայքարդ շարունակություն կունենա»:

The post Մահացել է Հակոբ Սանասարյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.