ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտությունները. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային (տեսանյութ)

0

Հոկտեմբերի 6-ից 14-ն Ամերիաբանկն առաջնային սպասարկման գերազանցության ծրագիր է իրականացնում բանկի մասնաճյուղային ցանցի ողջ անձնակազմի համար։ Ծրագիրը վարում է հրավիրյալ դասընթացավար, առաջնային սպասարկման ոլորտում միջազգային որակավորում ունեցող Անետա Կորոբկինան, ով ոլորտում 20 ամյա փորձ ունի:

Ծրագրի նպատակն աշխատակիցների հաղորդակցման հմտությունների, հաճախորդների հետ արդյունավետ և բարձրակարգ երկխոսություն վարելու կարողությունների զարգացումն է։ Ամերիաբանկից հայտնում են, որ նախագիծն առաջնային սպասարկման ոլորտի վերաբերյալ պատկերացումների ու ընկալումների փոփոխության մասին է։

Անետա Կորոբկինայի համագործակցությունն Ամերիաբանկի հետ սկիզբ է առել դեռևս 2018 թ-ին։ ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Կորոբկինան առանձնակի կարևորում է սպասարկման ոլորտում վերապատրաստումների շարունակական բնույթը։

Ամերիաբանկից վերահաստատում են, որ հանձնառու են հայաստանյան շուկայում մնալ առաջամարտիկը սպասարկման որակի նոր չափանիշներ սահմանելու և միջազգային լավագույն փորձը ներմուծելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում.