ru24.pro
World News
Октябрь
2024

Հարիսն ասել է, որ «ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է»

0

ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է, ասել է փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Կամալա Հարիսը cbsnews.com-ին տված հարցազրույցում:

Հաղորդավարը Հարիսին հարցրել է, թե որ օտար երկիրն է նա համարում Ամերիկայի ամենամեծ հակառակորդը:

«Ակնհայտ է, որ դա Իրանն է: Իրանի ձեռքերին ամերիկացիրների արյունն է: Պետք է այնպես անենք, որ Իրանը երբեք չհասնի միջուկային տերություն լինելու կարողությանը, դա իմ ամենամեծ առաջնահերթություններից մեկն է», - նշել է նա:

Միևնույն ժամանակ Հարիսը չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կձեռնարկի, եթե վարչակազմը ապացույց գտնի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում: