ru24.pro
World News
Октябрь
2024

15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

0

2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-ին, Աշտարակի շտապ բուժօգնության խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով: Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: