ru24.pro
World News
Октябрь
2024

ՀՀ նախագահի մասնակցությամբ կայացած «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացմանը քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության հարցեր

0

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Այդ մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը: