ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ․ Կարլսենը նշել է, թե որ ֆուտբոլիստների հետ կցանկանար շախմատ խաղալ

0

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ դեմ չէր լինի շախմատ խաղալ։

«Ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և միանշանակ՝ Սալահի երկրպագու։ Ես դեռ չեմ հանդիպել նրան, բայց շատ կցանկանայի, ինչպես մյուս մարզիկներին, որոնցով ես հիանում եմ, ովքեր շախմատ են խաղում:

Ես նաև գիտեմ, որ Մարտին Էդեգորը ևս շախմատ է խաղում։ Նա նախկինում բավականին շատ էր խաղում շախմատ, այժմ՝ ոչ այդքան։

Ինչ վերաբերում է լավագույնին, ես չգիտեմ: Շատ արժանի ֆուտոբլսիտներ կան: Բայց ես չգիտեմ, թե իսկապես լավ շախմատիստներ կա՞ն այն մարզիկների շրջանում, որոնց հանդիպել եմ»,- Կարլսենի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։