ru24.pro
World News
Октябрь
2024

Հոսանքազրկում WCIT-ի պանելային քննարկման ժամանակ․ շինարարը վնասել է մալուխները. Factor

0

Հայաստանում անցկացվում է WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային հոբելյանական 25-րդ  համագումարը, որի շրջանում պանելային քննարկումներից մեկի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոսանքազրկվել է: Այս մասին գրառումներ և լուսանկարներ են տարածվում սոցիալական ցանցերում։

Նախնական տվյալներով համալիրը հոսանքազրկվել է, քանի որ շինարարի կողմից վնասվել է սնուցող մալուխները, այս մասին  Factor.am-ին պարզաբանեցին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից։ ««Շինվեկտոր» ընկերությունը համալիրի շրջակայքում կառուցապատում է իրականացնում, և  շինարարներից մեկն աշխատանքների ընթացքում ՀԷՑ-ի երկու մալուխները, որոնք սնում եմ համալիրը, կտրել է։ Այս ամենի վերաբերյալ առաջիկայում պարզաբանմամբ հանդես կգանք»,- մանրամասնեցին ՀԷՑ-ից։

Հավելենք, որ միջոցառումն անցկացվում է ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ։ WCIT 2024/ DIGITEC-ը մեկտեղում է անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։ Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում  դժգոհությունները շատ են էլեկտրական անջատումների վերաբերյալ։ Վերջերս ԱԺ-ում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկում էին կազմակերպել՝ ՀԷՑ-ի աշխատանքի, էլեկտրական անջատումների խնդիրների շուրջ։

The post Հոսանքազրկում WCIT-ի պանելային քննարկման ժամանակ․ շինարարը վնասել է մալուխները. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.