Հոկտեմբերի 9-ից 19-ը կկայանա ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնը
Աշունն այստեղ է, և աշնան հետ մեկտեղ գալիս են շատ սպասված ճապոնական ֆիլմեր, որոնք շուտով ցուցադրվելու են Հայաստանի կինոթատրոններում:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը սիրով հրավիրում է վայելելու ճապոնական ժամանակակից կինոն՝ Ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնի շրջանակներում , որը կանցկացվի հոկտեմբերի 9-ից 19-ը (ընդհանուր՝ 9 օր):
Այս տարի ֆիլմերը ցուցադրվելու են Երևանում, Էջմիածնում, Վայքում, Եղեգնաձորում և Գյումրիում։ Ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։
Մուտքն ԱԶԱՏ է։
Ժամանակացույց
【Երևան】
ԿինոՄոսկվա,Կարմիր դահլիճ
(ք. Երևան, Աբովյան 18)
Հոկտեմբերի 9, 2024
18:30 Բացման արարողություն
18:45 Մի մակույկավարի պատմություն (12+)
Հոկտեմբերի 12, 2024
15:00 Օշին
Թումո կենտրոն (ք. Երևան, Հալաբյան 16)
Հոկտեմբերի 11, 2024
19։00 Օշին
Երևանի թատրոնի և կինոյի պետական
ինստիտուտ (ք․ Երևան, Ամիրյան 26)
Հոկտեմբերի 17, 2024
16:00 Մի մակույկավարի պատմություն (12+)
Հիկարի կենտրոն (ք. Երևան, Սարյան 33)
Հոկտեմբերի 19, 2024
15:00 Չիերին և Չերրին
【Էջմիածին】
Քաղաքապետարանի կինոսրահ
(ք. Էջմիածին, Մ. Մաշտոց 0)
Հոկտեմբերի 10, 2024
16:30 Չիերին և Չերրին
【Վայք】
Վայքի մշակույթի տուն (ք.Վայք, Թովմասյան 1)
Հոկտեմբերի 15, 2024
18:00 Չիերին և Չերրին
【Եղեգնաձոր】
Եղեգնաձորի մշակույթի կենտրոն
(ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1)
Հոկտեմբերի 16, 2024
16:00 Մի մակույկավարի պատմություն (12+)
【Գյումրի】
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
(ք. Գյումրի, Գայի 1)
Հոկտեմբերի 18, 2024
18:30 Օշին
The post Հոկտեմբերի 9-ից 19-ը կկայանա ճապոնական ֆիլմերի 18-րդ փառատոնը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
