ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». Tasnim

0

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն օրինագիծ է մշակում Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և «ազատագրական շարժումների» հետ «Դիմադրության պակտ» կնքելու մասին. այն նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից պայմանագրի կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։

Ըստ Tasnim գործակալության՝ պակտը ենթադրում է օպերատիվ շտաբի ստեղծում՝ ռազմական գործողությունները համակարգելու և վարժանքներ անցկացնելու համար։ Առաջարկվում է պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունը վերապահել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

Օրինագիծը մշակողների խոսքով, Իրանի Անվտանգության խորհուրդը կքննարկի «Դիմադրության պակտ»-ին միանալու դիմումները։ Գործակալությունը պարզաբանում է, որ համաձայնագիրն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ օգնության տրամադրմանը և միասնական ռազմական ենթակառուցվածքի ստեղծմանն Իսրայելի և արևմտյան երկրների սպառնալիքներին դիմակայելու համար։

Նախագիծը նախատեսվում է վերջնական տեսքի բերելուց հետո խորհրդարան ներկայացնել։ Թեհրանի տարածաշրջանային դաշնակիցների թվում են այսպես կոչված «Դիմադրության առանցքի» անդամներ լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը  և Իրաքի իսլամական դիմադրությունը: