ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 8 մասնակից

0

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության մասնակիցների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարին ազատ ոճային մարզիկներից կմրցեն Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Իգոր Սարգսյանը (92 կգ), իսկ հունահռոմեականներից մեդալների համար կպայքարեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներն իրավունք չունեն մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Ոչ օլիմպիական քաշային  կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-31-ը: