ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

«Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթեց «Խիմկիին». Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

0

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց «Խիմկիին»։

Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ջոն Կորդոբան, ևս մեկական գոլ խփել են Խուան Բատչին և Կևին Կաստանյոն։

Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` փոխարինվելով 80-րդ րոպեին։

Այս հանդիպումից հետո «Կրասնոդարը» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Խիմկին» 8 միավորով՝ 13-րդն է։

Հաջորդ տուրում «Կրասնոդարը» հոկտեմբերի 19-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Սպարտակի» հետ։