ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Կոտայքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են ՎԱԶ 2121-ն ու Opel-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր

0

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմանում Ակունք գյուղի վարչական տարածքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Գենրի Վ.-ի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գոռ Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։