Ֆոդենն ասել է, թե կարիերան ավարտելուց հետո ինչով կզբաղվի
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մտադիր է կարիերան ավարտելուց հետո հետո իր ժամանակը նվիրել ձկնորսությանը։
«Երբ ավարտեմ կարիերաս, կսկսեմ ձկնորսության մասին բլոգ գործարկել: Երբ ես մոտ հինգ տարեկան էի, իմ հայրն ինձ միշտ տանում էր ձկնորսության, և ես այն ժամանակից ի վեր սիրել եմ դա:
Սկզբում փոքր ձուկ էի որսում, իսկ հետո մեծ ձուկ` կարպ: Ես հաճույք եմ ստանում դրանից, սիրում եմ ցանկացած տեսակի ձկնորսություն։
Եվրոյից առաջ ուսումնամարզական հավաքում մենք գոլֆի դաշտում լճեր ունեինք։ Ես ձկնորսական սարքավորումներ բերեցի և կարպ որսացի»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին Daily Mail-ը։