ru24.pro
World News
Октябрь
2024

Երևանի քաղաքապետարանն արդեն կիրառում է տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին. Ավինյանը մասնակցել է Digitec 2024-ին

0

Մեկնարկեց տեխնոլոգիական և նորարությունների ամենամեծ միջոցառումը՝ Digitec 2024-ը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Տեխնոլոգիաների զարգացումը մեզ տալիս է արդյունավետության բարձրացում յուրաքանչյուր ոլորտում, նորարարության mo խթանում և կյանքի որակի ընդհանուր բարելավում»,- գրել է Ավինյանը:

«Կարևորելով տեխնոլոգիաների դերը Երևանի զարգացման հարցում, Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն կիրառվում են որոշ տեխնոլոգիական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ առավել արդյունավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,- հավելել է քաղաքապետը: