ru24.pro
World News
Октябрь
2024

«Նոա»-«Մլադա Բոլեսլավ» հանդիպումը լավագույնն է ճանաչվել Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում

0

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Երևանի «Նոայի» հաղթանակը չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ խաղում ճանաչվել է լավագույն հանդիպումն առաջին տուրում։

Հանդիպումը լավագույնն է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի Performance of the Week անվանակարգում:

Այս անվանակարգում հաղթողը որոշվել է երկրպագուների քվերակության արդյունքում։

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ ընդունել էր չեխական «Մլադա Բոլեսլավին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:

Այս խաղում գոլերով աչքի ընկան Մատեուս Այասն ու Վիջիլ Պինսոնը։ Վերջինս դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։