ru24.pro
World News
Октябрь
2024

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է

0

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1մլն 590հզր դրամ է:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից:

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17սմ կոճղի տրամագիծ ունեցող «Արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.590.000 ՀՀ դրամ։  Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, քաղաքացին հատել է թվով 45 բարդի։