ru24.pro
World News
Октябрь
2024

Արևմուտքը փորձում է Հրվ. Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» ​​զորակազմը` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո. Բորտնիկով

0

Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ համոզելով Երևանին հետաձգել Բաքվի հետ բանակցությունները: Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- զգուշացրել է նա։

Բորտնիկովի համոզմամբ՝  Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը «ծավալում է հօգուտ ՆԱՏՕ-ի հետախուզական գործունեություն՝ ուղղված ընդդեմ Ռուսաստանի և Մոսկվայի գործընկերների»։