ru24.pro
World News
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Համախմբված լինելը մեր գործընկերություններում ևս կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել. Միրզոյանն ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ

0

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Ուղերձն X-ի իր էջում տեղադրել է Միրզոյանը։

«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ: 

Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- գրել է Միրզոյանը։